Անհայտ անձը հարձակվել է Առնոլդ Շվարցենեգերի վրա․ տեսանյութ

Համացանցում հայտնվել են հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակման կադրերը։
Sputnik

Աշխարհահռչակ դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Դեպքը տեղի է ունեցել Սանդտոն քաղաքում բոդիբիլդինգի մրցումների ժամանակ։ Շվարցենեգերը ժամանել է որպես մրցավար։ Հարձակման պահին դերասանը շփվել է երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանել։

Հանկարծ մի երիտասարդ վազելով մոտեցել է և ոտքերով հարվածել Շվարցենեգերի մեջքին, որից հետո դերասանն ընկել է։

Թիկնապահն իսկույն վնասազերծել է հարձակվողին։ Շվարցենեգերը լուրջ վնասվածքներ չի ստացել։