Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է իր դիտարկումները՝ կապված վարչապետ Փաշինյանի կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությանը՝ մասնավորապես և տնտեսական քաղաքականությանը՝ ընդհանրապես։
«Տնտեսական հեղափոխությունը դա հեղափոխական մտքերի շարունակություն է, սովորաբար տնտեսությունում հեղափոխություն չի լինում»,-ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ինչ վերաբերում Հայաստանի գործադիրի Չինաստան կատարած այցին, ապա Բագրատյանն այն ավելի քան դրական է գնահատում։
«Վարչապետը լավ այց է ունեցել, նույնիսկ կարող եմ ասել՝ շատ լավ»,-ընդգծում է Բագրատյանը։
Ըստ նախկին վարչապետի, ամենակարևոր առավելությունը նաև այն է, որ Չինաստանը Հայաստանին քաղաքական պահանջներ չի պարտադրում և հայկական կողմին մնում է ճիշտ օգտագործել վարչապետի այցի արդյունքները։