Սերժ Սարգսյանի եղբոր հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը հրաժարվում է վճարել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նշանակած տուգանքն ու դիմել է դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Վարչական դատարանը` դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, ծանոթացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի հայցադիմումին ու այն ընդունել վարույթ։

Դատավորի որոշումն արդեն հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

Քոչարյանի մեղադրանքում հիշատակված են իր ու Սերժ Սարգսյանի մերձավոր անձինք իրենց թիկնազորով

Հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Լյովա Սարգսյանը դատարանում բողոքարկել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ 09.04.2019 թվականի վարչական տույժ կիրառելու մասին որոշումը` դատարանից պահանջելով այն անվավեր ճանաչել։

Լյովա Սարգսյանի հայցադիմումի նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում։

Հիշեցնենք` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ էր նշանակել ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ այն հիմքով, որ Լյովա Սարգսյանը 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը չի ներկայացրել և դրանք հրապարակված չեն հայտարարագրերի պաշտոնական ցանկում:

2019թ.–ի ապրիլի 9-ին նշանակված հանձնաժողովի նիստին Լյովա Սարգսյանը չէր ներկայացել, թեև, ըստ հանձնաժողովի, եղել է պատշաճ ծանուցված: Նույն օրը հանձնաժողովը նախկին դեսպանի նկատմամբ վարչական տույժ նշանակվելու որոշում էր կայացրել: