Գոհար Գասպարյան ֆենոմենը. բացառություն, որ նվիրվեց իր երկրին ու հավերժ մերը դարձավ

Գոհար Գասպարյանի 80-ամյակի օրը նա բեմ դուրս եկավ, ու դա նրա առաջին երևանյան ծննդյան օրն էր, որը երգչուհին անցկացրեց առանց Տիգրան Լևոնյանի։ Գասպարյանն ու Լևոնյանը կես դար ապրել էին համերաշխ ու երջանիկ։ Նրանք նույնիսկ նույն օրն էին ծնվել, բայց տարբեր օրերի հեռացան․ տիկին Գասպարյանը հեռացավ մայիսի 16-ին։
Sputnik

Տանը Գոհար Գասպարյանը սովորական հայ տանտիրուհի էր՝ հյուրասեր ու սիրալիր, բայց բեմում հայտնվում էր որպես թագուհի․ երևի՝ եգիպտական թագուհի, քանի որ ծագումով այնտեղից էր։ Այդ աշխարհի ամենասև վարսերը, այդ դեմքը, որն ասես կանոններին հետևող ջանասեր վարպետը քանդակած լիներ ․․․ Իսկ ձայնը, ձայնը, որը խենթանալու նոտաներ էր վերցնում․․․

Վալերի Գերգիև. Մարիինյան թատրոնի և երևանյան օպերային թատրոնի միջև

Նա Եգիպտոսում եկեղեցական երգչախմբում էր երգում։ Առաջին անգամ Կահիրեում է ձայնագրվել  ռադիոյում, սովորել է կոնսերվատորիայում Իտալիայից ժամանած պրոֆեսորների մոտ․ ո՞վ կարող էր նրանցից լավ սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել բարձր բելկանտոյի հետ։ Իսկ հայկական ազգային երաժշտությունը, ենթադրում եմ, որ արդեն արյան մեջ էր։

Տարիներ անց, Երևանի ամառային ֆիլհարմոնիայի գեղեցիկ փայտե շենքում կայացավ դիրիժոր Սուրեն Չարեքյան ղեկավարությամբ Սիմֆոնիկ նվագախմբի աղմկահարույց համերգը, որի մենակատարը անհայտ մի եգիպտահայ աղջիկ էր։ Տարիներ անց՝ 1996 թվականին, Աստղերի միջազգային ռեգիստրը նրա անունով աստղ կոչեց, ու ձանձրալի գույքագրական անունը, որով սովորաբար աստղագետները կոչում են աստղերը, փոխարինվեց «Գոհար Գասպարյան» անունով։

Աստղը մի քանի հարյուր լուսային տարի հեռավորության  վրա էր՝ Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի կողքին։ Կամ էլ միլիարդավոր պարսեկ հեռավորության վրա, կարևոր չէ։

Վալերյա Բարսովան համարվում էր ոչ միայն ԽՍՀՄ, այլև ամբողջ աշխարհի լավագույն կոլորատուրային սոպրանոներից մեկը։ Նա երգում էր Շալյապինի հետ դեռ «Սևիլյան սափրիչ» օպերայում, Գոհարից երեսուն տարի մեծ էր, ու լսեց հայ երգչուհուն 1951 թվականին։

Դրանից հետո Բարսովան միանգամից նրա համերգը կազմակերպեց Մոսկվայի արվեստի աշխատողների կենտրոնական տանը։ Այն տարօրինակ ուշ սկսվեց՝ երեկոյան ժամը 11-ին ու մինչև գիշերվա 3-ը տևեց։ Գասպարյանին պարզապես չէին թողնում բեմից հեռանալ, մինչև հանդիսատեսն էլ, երգչուհին էլ ուժասպառ չեղան։

Հետո արդեն Մեծ Թատրոնի 175-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ Գասպարյանը առանց ֆլեյտահարի նվագակցության երգեց Ալյաբաևի «Սոխակը»․ ֆլեյտան գողացել էին։ Մտածված էին գողացել, քանի որ Մեծ Թատրոնի արտիստների խուճապի մեջ էին, քանի որ կարծում էին՝ եթե հանդիսատեսը լսի Գոհարի երգած երրորդ օկտավայի սոլ դիեզը, նրանք արդեն չեն ծափահարի մարդկային սովորական հնարավորություններին, որոնք առնվազն 2,5 օկտավա են վերցնում։

Միաժամանակ Գասպարյանի ձայնի տեմբրը չէր փոխվում։ Մասնագետներին հարցրեք, կասեն, թե դա ինչ ֆանտաստիկ բան է։

Սրան կարելի է  գումարել նաև այն, որ Գոհար Գասպարյանը, ի տարբերություն շատերի, հասկանում էր՝ ինչ է երգում։

Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել

Նա փայլուն տիրապետում էր իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, արաբերենին ու անգլերենին։ Հայերենին էլ, բնականաբար, իսկ ռուսերենը սովորել էր հայրենադարձ լինելուց հետո։

Սա հենց այն է, ինչի մասին մի անգամ ասել է Ֆրանց Շուբերտը․ «Լավ երաժիշտը, որը միայն լավ երաժիշտ է, չի կարող լավ երաժիշտ լինել»։ Գոհար Գասպարյանը խոր ու բազմակողմանի անձնավորություն էր, ինչն արտահայտվում էր թե՛ արվեստում, թե՛ նրա անձնական կյանքի բարդ իրադարձություններում։ Ո՛չ չուզողները (որոնք, բնականաբար, շատ էին), ո՛չ թշնամիները (որոնք, երևի, կային) Գասպարյանի կյանքում ոչ մի բիծ, վարկաբեկող ոչ մի փաստ չէին գտել, հակառակ դեպքում ամբողջ աշխարհին կպատմեին։

Երբ Գոհար Գասպարյանը Թուրքիա էր մեկնել հյուրախաղերի, այդ երկիրը նշում էր Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցը։

Անկարայում ԽՍՀՄ դեսպանատնից ծաղիկներ էին բերել ու ասել էն, որ նա պետք է խոնարհի դրանք Աթաթուրքի գերեզմանին։ Գասպարյանը բարեկիրթ կերպով, բայց կտրականապես հրաժարվել էր, ու դամբարան այցելելու փոխարեն Վանա լիճ էր գնացել։

Քաղաքական արգելքները նրա համար չէին, նա ցանկացած պետիցիաներ կարող էր կազմել թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ անկախ Հայաստանում. նրա անունը անհաղթահարելի ուժ ուներ։

Վալենտին Պոդպոմոգովի առեղծվածը․ նա ապրեց Երևանում և հեռացավ ամպրոպի հետ

Իսկ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա ինքն իրեն խոստացավ բոլոր հոնորարները բարեգործությանը փոխանցել։ Գոհար Գասպարյանը ԽՍՀՄ-ի հինգ հսկաներից մեկն էր. Դավիդ Օյստրախի, Լեոնիդ Կոգանի, Սվյատոսլավ Ռիխտերի և  Էմիլ Գիլելսի հետ նա օտար արժույթով ամենամեծ գումարներն էր ստանում հյուրախաղերից, ու ոչինչ, որ այդ հոնորարների մեծ մասը Խորհրդային միության  պետական բյուջե էին գնում։

Գոհարը կարող էր ապրել Մոլորակի ցանկացած կետում, փայլել լավագույն բեմերում, զբոսանավեր, վիլլաներ ու միլիարդներ ունենալ։ Բայց նա Հայաստանում էր ապրում ու հայկական հողում թաղվեց։

Պարզապես Գոհարից հետո դեռ ոչ ոք չի կարողացել երրորդ օկտավայի սոլը վերցնել. եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն։