ՌԱԴԻՈ

«Կենդանաբանական այգու տնօրենը հարվածում է մեր երկրի վարկանիշին». Արտյոմ Վարդանյան

Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների սատկելու դեպքերին, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գործունեության հետ կապված բողոքներին, այգուն առնչվող կոռուպցիոն ռիսկերին ու որոշ կենդանիների ձեռքբերման ու վաճառքի մութ պատմություններին:
Sputnik

Արտյոմ Վարդանյանն իր համախոհների հետ պայքարելու է, որպեսզի կասեցվեն այգում տիրող անընդունելի երևույթները:

Ի դեպ, 2018-ին սատկել են այգու զեբրը, գորշ արջը, կոկորդիլոսը, բեզոարյան այծը, վագրերից մեկը:

«Ինձ ցավ է պատճառում նաև այն հանգամանքը, որ պարոն Խաչատրյանն ի լուր աշխարհի հայտնում է, թե Հայաստանը համարվում է կենդանիների անօրինական առուվաճառքի երկիր: Նա դրանով իսկ մեծապես հարվածում է մեր երկրի վարկանիշին, թեև մեզ մոտ կենդանիների մաքսանենգության որևէ դեպք չի ապացուցվել»,- ասում է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ 4 ամիս առաջ դիմել էին ոստիկանություն՝ այգու ներկա տնօրենի դեմ 13 կետից (գայլերի թունավորում, առյուծների սպանություն) բաղկացած բողոքով: Գործն արդեն քննչական մարմնի վարույթում է: