ՌԱԴԻՈ

Ո՞րն է երեխայի սեռական դաստիարակության սահմանը. պարզաբանում է հոգեբանը

Մանուկ հասակից անհրաժեշտ է տղաների մեջ դաստիարակել առնականություն, իսկ աղջիկների մեջ կանացիություն, որովհետև հենց այդտեղից է սկիզբ առնում լավ ընտանիքի նախահիմքը: Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի հյուրը հոգեբան, մեթոդիստ Արմենուհի Ղազարյանն է
Sputnik

Մասնագետի խոսքով՝ երեխան, երբ ցանկանում է քույր կամ եղբայր ունենալ, կամ հարց է ծագում նրա մեջ, թե ինքը որտեղից է լույս աշխարհ եկել, պետք է ճիշտ աղբյուրներից օգտվել և ճիշտ մեկնաբանել։

«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին խոսելիս` Փաշինյանը հասավ իմպոտենցիայի դեպքերին

«Դա շատ մեծ սխալ է, երբ երեխային ասում են` դու կաղամբի միջից ես դուրս եկել, կամ քեզ արագիլն է բերել․ այս դարի երեխաների համար, կարծում եմ, արդեն անհեթեթ պատասխան է: Կան հետաքրքիր գրքեր սեռական դաստիարակության վերաբերյալ 5-6, 7-8 տարեկան երեխաների համար, որտեղ տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ առկա են համապատասխան բացատրություններ, որոնց միջոցով ծնողները կարող են գեղեցիկ ձևով բացատրել երեխային, որ խնդիրը չհասնի դաստիարակներին, դասվարներին: Վաղ տարիքում բացատրելը ավելի հեշտ է, իսկ դեռահասների դեպքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ: Սխալ է երեխային ասել` կմեծանաս, կիմանաս»,- ասում է Ղազարյանը:

Այսօր ավագ դպրոցում 10-12-րդ դասարաններում դասավանդվում է հոգեբանություն առարկան, որը պետական ծրագիր չէ, դպրոցի տնօրենն ուղղակի կարող է ժամանակ հատկացնել, և այն շատ կարևոր է ու օգտակար հատկապես դեռահասների համար։

Ըստ հոգեբանի՝ այսօր նաև խնդիր կա տարանջատել հոգեբույժ և հոգեբան հասկացությունները։ Հոգեբանը երեխային ներաշխարհն է ուսումնասիրում։ Նա կարող է հասկանալ երեխայի հուզական աշխարհը և օգնել հաղթահարել դժվարությունները։

Նոր գրանտներն ու աղմուկները երաշխավորված են. բայց մարմնի ոչ անձնական մասեր կա՞ն

«Եթե որպես ծնող եք հանդես գալիս, շատ դեպքերում երեխան փակվում է իր մեջ, վախենում, որովհետև գիտի, որ ծնողը պիտի նախատի։ Այդ է փակման պատճառը, և նա աշխատում է նման հարցերն իր տարիքի երեխաների հետ քննարկել։ Իր տարիքի երեխաները, բնականաբար, տվյալ երեխայի նման օգնության կարիք ունեն, նրանք չեն կարող լավ խորհուրդ տալ: Դրա համար պիտի ծնողը և՛ իր դերում մնա, և՛ որպես ընկեր հանդես գա երեխայի կյանքում։ Նա պետք է կարողանա օգնել, որ երեխան հաղթահարի բոլոր բարդույթները», - հստակեցնում է Ղազարյանը։

Հոգեբանը նշում է, որ այսօր սեռական դաստիարակության գրականության վերաբերյալ տարբեր բացասական տեսակետների պատճառը դրանց մատուցման ձևն է:

Նրա խոսքով՝ ինքը դպրոցում, իր դասապրոցեսի ժամանակ «Ընտանիք և հոգեբանություն» բաժնում սիրո տեսակների մեջ անդրադառնում է նաև սեռական հասունացմանը,սեռական դաստիարակության այբուբենին:

«Գիրքն ամբողջական ներկայացնում է, թե սեռական հասունությունը դեռահաս տարիքում ինչ նշանակություն ունի և արդյունքում՝ գրագետ մոտեցման դեպքում երեխան նաև առողջ է մեծանում»,- ընդգծում է հոգեբան Ղազարյանը: