ՌԱԴԻՈ

«Ռեկտորի ընտրությունը անձերի պայքար չի կարող լինել». Արմեն Հարությունյան

Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը պատրաստվում է ռեկտորի ընտրությանը: Sputnik Արմենիայի տաղավարում զրուցել ենք ռեկտորի թեկնածուներից մեկի՝ Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան Արմեն Հարությունյանի հետ. մյուս թեկնածուն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն այս փուլում նպատակահարմար չգտավ հյուրընկալվել:
Sputnik

Ռեկտորի թեկնածու Արմեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, թե կցանկանար, որ ավելի շատ թեկնածուներ մասնակցեին ընտրություններին և որ խորհուրդն այդ պաշտոնում ընտրեր «թատերականցու»։

Էդմոնդ Քեոսայան. ռեժիսոր, որը երբեք «չուզելով» կինո չի նկարահանել

«Ռեկտորի ընտրությունը անձերի պայքար չի կարող  լինել, պայքարը պետք է լինի ծրագրային։ Պետք է լինի գաղափարների բախում։ Ես հանդես չեմ գալիս գործող ռեկտորի դեմ», - ասում է Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ ԲՈՒՀ-ի ղեկավարի ընտրության մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը այսօր էր՝ մայիսի 10-ին: Ընտրությունը նախանշված է մայիսի 22-ին: Մինչև այս պահը հայտնի է երկու թեկնածուի մասին: Մեկը ԲՈւՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն է, մյուսը՝ Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան Արմեն Հարությունյանը:

Թեկնածուների միջև հարաբերությունները լարված չեն․ Հարությունյանը նշում է, որ նույն ԲՈՒՀ-ում են աշխատում և չեն կարող վատ հարաբերություններ ունենալ։

Ռեկտորի թեկնածուն կարծում է, որ  անձնական հարաբերությունները չի կարելի բերել  աշխատանքային դաշտ։

ԲՈւՀ-ի ռեկտորին կընտրի խորհուրդը, որը վարչապետի որոշմամբ կազմված է 24 հոգուց և  որի կազմում են ուսանողներ, ԲՈՒՀ-ի ներկայացուցիչներ և կառավարության նշանակած անդամները։

Sputnik Արմենիայի տաղավար հրավիրել էինք նաև մյուս թեկնածու՝ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին, բայց նա  այս պահին նպատակահարմար չհամարեց մասնակցել մեր զրույցին։

 Ամեն դեպքում, Sputnik Արմենիան պատրաստ է լսել նաև ռեկտորի թեկնածու տիկին Արզումանյանին։