Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով–պոչո՞վ է լինում. Փաշինյան

Փաշինյանի խոսքով` ժողովուրդը կասեցրել է ՀՀԿ–ի գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կուսակցության կասեցման մասին որոշումը Սահմանադրական դատարանն է կայացնում։ Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հանրապետական կուսակցության կասեցման մասին հարցին։

ԱԱԾ–ն զբաղվում է, բայց չի հայտարարում. Փաշինյանը խոսեց օտարերկրյա գործակալների մասին

«Մեր այսօրվա օրենսդրությամբ կուսակցության գործունեությունը կասեցնելու համար հիմքեր են պետք։ Բացի այդ, Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով–պոչո՞վ է լինում։ Բա Հանրապետական կուսակցությունը որ կասեցված չի` ի՞նչ է։ Ժողովուրդն է կասեցրել նրա գործունեությունը»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ–ն 1995–ից իշխանություն է Հայաստանում, սակայն վերջին ընտրություններում խորհրդարանից դուրս մնաց` ժողովրդի ընտրությամբ։ Ըստ նրա` ուշագրավ էր այն հանգամանքը, որ ընտրություններն այնքան ազատ ու արդար էին, որ ՀՀԿ–ն Սահմանադրական դատարան էլ չդիմեց` դրանց արդյունքների վիճարկման համար։