Ավելի շատ հող, բայց ավելի քիչ ջուր. Զանգեզուրի հանքավայրում խոսել են ապագա ծրագրերից

Հանքավայրում ուզում են ջրի շրջանառության փակ ցիկլ ապահովել` անկախ բնապահպանական տեսչության տուգանքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մտադիր է ջրօգտագործման շրջանառու համակարգ ներդնել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին կոմբինատից:

Հանքարդյունաբերող ընկերությունների սեփականատերերը ցույց կտան իրենց «իրական դեմքը»

ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերջերս կոմբինատին և մի քանի մենեջերներին տուգանել է խախտումների համար` գետերից թույլատրելիից ավելի ջրառ իրականացնելու, գյուղատնտեսական տարածքներում թափոններ լցնելու և արդյունահանած հանքաքարի սխալ հաշվառման համար։ Այս խախտումների համար Տեսչական մարմինը շրջակա միջավայրին հասցված 382,4 մլն դրամի վնաս է հաշվարկել, իսկ ընկերության երեք մենեջերներ էլ 550 հազար դրամով տուգանվել են։

Կոմբինատում խախտումների վերաբերյալ այլ կարծիք ունեն, բայց Տեսչական մարմնի որոշումը չեն վիճարկել:

Այսպես, հանքաքարի մշակման ժամանակ Ողջի գետից թույլատրելի քանակից շատ ջրառ են իրականացրել (2015-17 թվականներին մի քանի ամիս այդպես են արել)։

Ինչպես նշվում է կոմբինատի տված մեկնաբանության մեջ, ջրառի գերազանցումը չի կրել մշտական բնույթ, այլ կատարվել է միայն 2015-17 թվականների առանձին ամիսներին: 2018 թվականին նման խախտումներ չեն գրանցվել։ Իսկ այսօր կոմբինատը ջրօգտագործման նոր սխեմա է կազմում:

Պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներն ու պոչանքները լցվել են հարևան գյուղեր

Նախագծի համաձայն` ջրառի կետերն ավելի շատ կլինեն, սակայն յուրաքանչյուր կետից ավելի քիչ ջրառ կիրականացնեն: Միևնույն ժամանակ, ջրի փակ շրջանառության համար նաև նոր սխեմա է մշակվում։ Նախագիծը քննարկման փուլում է։

Հանքավայրում ջուրն օգտագործվում է հանքահարստացման (ֆլոտացիա) համար։ Մանրացված հանքաքարը խառնում են ջրի հետ, մետաղի բարձր պարունակությամբ մասնիկները ջրի մեջ չեն նստում և բարձրանում են վերև։ Հանքատեսակի մասնիկները խոնավանում են և ծանրությունից իջնում հատակը (այդ թվում ֆլոտոռեագենտների շնորհիվ)։

Այժմ կոմբինատում մտածում են, ինչպես օգտագործած ջուրը կրկին օգտագործել հանքահարստացման համար, այդ դեպքում Ողջի գետից ավելի քիչ ջուր հնարավոր կլինի վերցնել։ Փակ ցիկլի նախագիծը քննարկման փուլում է։

Տեսչական մարմինը ևս մեկ խախտում է նկատել պոչամբարների հետ կապված. դրանք թույլատրելի սահմաններից դուրս են եկել` լրացուցիչ 18,55 հա գրավելով մերձակա գյուղերի տարածքներից:

Այս կապակցությամբ կոմբինատը նշում է, որ պոչամբարի հողատարածքը կոմբինատին է փոխանցվել կառավարության որոշմամբ (հանքարդյունաբերությունն ու հանքագործների զբաղվածությունը գերակա հանրային շահ են ճանաչել)։

Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը»

«Հողի օտարման գործընթացն ավելի քան 90%–ով ավարտվել է, փոխհատուցում է վճարվել օրենքի համապատասխան (հողի շուկայական արժեքից ոչ պակաս, քան 15%–ով բարձր)։ Այս հողատարածքների իրավունքների վերաձևակերպման գործընթացն է գնում», – գրված է մեկնաբանության մեջ:

Այնուամենայնիվ Տեսչական մարմնի որոշումը կոմբինատի ղեկավարությունը դեռ չի վիճարկում։

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունն է։ Այստեղ ավելի քան 3 հազար մարդ է աշխատում։