ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Արցախ` Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ–ին մոտ կանգնած աղբյուրը։
Սարգսյանի այցի մանրամասներ դեռ հայտնի չեն, և պարզ չէ` հրապարակային տոնական միջոցառումներին նա կմասնակցի, թե ոչ։
Հիշեցնենք, որ Սարգսյանը մարտի սկզբին կրկին Արցախում էր։
Նա այնտեղ մասնակցել էր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացած հուշ երեկոյին: