«Ու՞ր է լիազորը». երևանցի ծրագրավորողները կօգնեն հետևել բակին ու մուտքին

Նոր համակարգի միջոցով բնակիչները մշտական կապի մեջ են համատիրության նախագահի հետ ու կարող են տեսնել` ինչպես ու երբ է նա լուծում իրենց խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Կոտրել են մուտքի մոտի աղբամանը, կոյուղու հետ խնդիրներ են առաջացել, բակի համար ուղեփակոց է պետք... Իսկ համատիրության նախագահն էլի կորել է։

Վիետնամական խոզերով «վարդամորու» դրախտ. հայ ծրագրավորողը յուրահատուկ բիզնես է սկսել

Հիմա երևանցի ծրագրավորողների թիմը ծայրահեղ քայլի է դիմել. համատիրության նախագահներին ուզում են զրկեն իրենց հանգիստ կյանքից` մոխրամաններից ու ջազվեներից։

«Աստված իրենց հետ։ Կարող է` մենք մա՞րդ չենք։ Թո՛ղ սուրճ էլ խմեն, ֆուտբո՛լ էլ քննարկեն։ Բայց մենք էլ գոյություն ունենք, չէ՞։ Թող երբեմն մեր մասին էլ հիշեն», – հազարավոր երևանցիներ հենց այսպիսի պատասխան կտան։

Այդ խոսքերը լսել է նաև ծրագրավորող Հայկ Կարապետյանը։ Ու որոշել է իր ձևով գործն առաջ տանել։ Նա ընկերոջ հետ Hamatirutyun.am կայքն ու հավելվածն է ստեղծել։

Ինչպես Սերժը կանխատեսեց Թրամփի հաղթանակը. Երևանում նոր գիտություն ներկայացվեց

Այդ կայքի կամ հավելվածի միջոցով բնակիչները կարող են ուղարկել համատիրության նախագահներին իրենց բողոքներն ու առաջարկությունները։ Ու յուրաքանչյուր նոր հաղորդագրություն ստանալուց համատիրության նախագահի հեռախոսը «զնգալու» է։

Ամեն մարդ չէ, որ կարող է նման փորձության դիմանալ։ Այդ պատճառով մայրաքաղաքի համատիրությունների տասնյակ նախագահներից գրեթե ոչ ոք չի համաձայնել այդ հավելվածը ներբեռնել։

«Միայն մեկն է համաձայնել, նոր բնակելի համալիրում։ Մնացածը սովոր են հին ձևով աշխատել ու փոփոխություններ չեն ուզում», – ասում է Կարապետյանը։

Այդ հավելվածի օգնությամբ բնակիչը կարող է բողոքել խնդիրներից, որոնք կան բակում, ավտոտնակների կամ մուտքերի մոտ։ Համոզիչ լինելու համար կարելի է հեռախոսով նկարած լուսանկար կամ տեսանյութ ուղարկել։

Պարզապես «գռդոն» չէ. ինչպես հայաստանցի ծրագրավորողները ներգրավեն գերմանական բիզնեսը

Հետո համատիրության նախագահը պատասխանում է, որ ստացել է բողոքը, հայտնում է` ինչ է արվել հարցի լուծման համար։ Սա տեսականորեն։ Հիմա ձեզ ձեր համատիրության նախագահի տեղը դրեք՝ ու՞մ հաշվետվություն տամ։ Նրա՞նց։ Ինչի՞ համար։

Թերևս, իրոնիան անտեղի է։ Համատիրության բազում նախագահներ մեզանից լավ են աշխատում։ Իսկ նոր համատիրությունում, որն օգտագործում է այս հավելվածը, դրանից գոհ են և՛ բնակիչները, և՛ լիազորը։ Բնակիչները ոչ թե պարզապես բողոքում են, այլ հստակ պարզաբանում են` ինչն է իրենց անհանգստացնում ու ինչ են ուզում։

«Հավելվածում քվեարկման տեղ էլ կա», – ասում է Կարապետյանը. – «Այնտեղ կարելի է առաջարկել. «Եկեք 20 ծառ տնկենք»։ Լիազորն ասում է. «Հիանալի է. կարող ենք քաղաքապետարանից տնկի ուզել։ Կգա՞ք տնկելու»։ Ձեր հարևանները մտածում են` արդյո՞ք դա իրենց պետք է։ Ու քվեարկում են։ Այդ ամենը կարելի է էլեկտրոնային տարբերակով անել»։

Նույն կերպ կարելի է առաջարկել հարևաններին նոր կայանատեղի սարքել։ Կամ համատիրության նախագահը կարող է առաջարկել բնակիչներին վերելակի վերանորոգման գումար հավաքել, և այլն։

Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

Լիազորը կարող է հիշեցնել բնակիչներին սպասարկման վարձի մասին, այդ ամենը նույնպես առցանց տարբերակով։

«Ուզում ենք այն էլեկտրոնային ձևաչափի անցկացնել։ Գույքահարկն արդեն առցանց է վճարվում։ Վճարում կատարելու հարմար պետք է գրել գրանցման համարանիշն ու e-payments.am պետական վճարումների համակարգի միջոցով փոխանցում անել», –ասում է Կարապետյանը։

Ե՛վ բնակիչները, և՛ համատիրության նախագահները անվճար են գրանցվում։ Կայքում գովազդ չկա։ Կարապետյանն ու իր ընկերները հասարակական հիմունքներով են գրել ծրագիրը։

Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը

«Մենք սոֆթվերային ընկերություն ունենք, արդեն մի քանի տարի է աշխատում ենք։ Վճարային համակարգերի ու այլ նախագծերի համար ծրագրեր ենք գրում։ Մեկ տարի առաջ, երբ Հայաստանում հեղափոխություն եղավ, մտածեցինք. «Հիմա քաղաքացիները գիտակցում են իրենց պատասխանատվությունը քաղաքի ու երկրի առջև։ Ուրեմն` եկեք մենք էլ մի բան անենք դրա համար»։ Օգնենք մարդկանց, որ իրենց ինչ-որ բան առաջարկեն, որ թե սպասեն, որ իրենք փորփրեն որոշեն», – ասում է Կարապետյանը։

Համակարգն արդեն մեկ ամիս է հասանելի է, որպես կայք ու հավելված, որը կարելի է օգտագործել iOS–ով ու Android–ով։

«Ու՞ր է լիազորը». երևանցի ծրագրավորողները կօգնեն հետևել բակին ու մուտքին

Այժմ դրա առավելություններն ուզում են ներկայացնել Երևանի քաղաքապետարանում։

Իսկ առավելություններն ավելի ակնհայտ դարձնելու համար, բողոքները որոշել են ուղարկել բոլոր ցանկացողներին, նույնիսկ այն մարդկանց, որոնց համատիրության նախագահը գրանցված չէ համակարգում։

Դա թույլ կտա ցույց տալ` ինչպես է գործում տվյալների բազան ու ինչ հեշտ է այն կառավարվում։ Հեղինակները հույս ունեն, որ շուտով համակարգը կսկսեն օգտագործել ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքներում։