Իրարանցում Երևանի կենտրոնում. մարդիկ վարչապետի հետ գինի են խմում և լուսանկարվում

Նիկոլ Փաշինյանին զարմացրեց և ուրախացրեց ուշ ժամին մարդկանց ակտիվությունը և մասնակցությունը «Գինու օրերին»։ Նրան հաճելիորեն զարմացրեց նաև զբոսաշրջիկների առատությունը։
Sputnik

Երևանում ընթացող «Գինու օրեր» փառատոնին երեկոյան մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի հետ։

Փաշինյանը գինի է խմում Երևանի փողոցներում. «Գինու օրերը»` կարևոր բրենդ. տեսանյութ

«Կարծում էինք, որ ուշ ենք իջել «Գինու օրեր» ավարտված կլինի, բայց այստեղ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ու աննկարագրելի մթնոլորտ է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այս տարի արդեն փառատոնը հասել է մինչև Մոսկովյան փողոց։

Նրանց հայտնվելու պես Սարյան փողոցում միջոցառումն էլ ավելի մեծ թափ ստացավ, մարդիկ սկսեցին հավաքվել վարչապետի շուրջ և լուսանկարվել նրա հետ։

Հիշեցնենք, որ Երևանի Պուշկին, Թումանյան և Սարյան փողոցները մայիսի 3–ին և 4–ին փակ են։ Այստեղ նշում են «Գինու օրերը»։ Մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները հնարավորություն ունեն միասին վայելելու հայկական գինու ավելի քան 200 տեսակ։