Դանիիլ Խաչատուրովը հուզել է «Ты супер!»-ի ժյուրիին իր «Կարապի հավատարմությամբ»

Սամարայից մասնակից Դանիիլ Խաչատուրովի ելույթը «Ты супер! Суперсезон» շոուում հուզել է ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ դահլիճի հանդիսատեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Ты супер! Суперсезон» շոուի պատանի մասնակից Դանիիլ Խաչատուրովը կիսաեզրափակչում հանդես է եկել Եվգենի Մարտինովի «Կարապի հավատարմությունը» երգով։

Ժյուրիի անդամները հուզված էին Դանիիլի կատարումով և նրան ծափահարում էին հոտնկայս։

«Ժյուրիի անդամները հիացած են». Սաթենիկ Գևորգյանը ելույթ ունեցավ «Ты супер! Суперсезон»–ում

«Մեծ հարգանք ես առաջացնում քո տաղանդով և քո ոգու ուժով։ Ուզում եմ մաղթել քեզ, որ և՛ մեկը, և՛ մյուսը միայն բազմապատկվեն և ամրանան», – ասաց Իգոր Կրուտոյը` դիմելով պատանի մասնակցին։

Իսկ Դիանա Արբենինան նշեց, որ պատանի արտիստը բազմակողմանի զարգացած է և նույնիսկ բանաստեղծություններ է հորինում։

Երգչուհու խնդրանքով նա հատված կարդաց իր «Ֆանտազիա» բանաստեղծությունից։

«Այս տղան օրինակ է նրա, թե ինչպես է պետք ապրել», – ասաց Արբենինան։

Շոուի մասնակցին աջակցելու էր եկել հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայան։ Նա նշեց, որ Դանիիլը շատ լավ է զգում երաժշտությունը,  և որ նա ուրախ է նրա հաջողությունների համար։ Դրանից հետո նրանք դուետով երգ կատարեցին։

11-ամյա Դանիիլ Խաչատուրովը ծնվել ու մեծացել է Սամարայում և ելույթ է ունենում «Ты супер!» մրցույթի սուպերսեզոնում. նա ներկայացնում Ռուսաստանը։ Սակայն կցանկանար ներկայացնել Հայաստանը, քանի որ իրեն հայ  է համարում և սիրում է պատմական հայրենիքը։ Հայաստանում ապրում են Դանիիլի տատիկը, մորաքույրն ու եղբայրները։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։ Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։