ՌԱԴԻՈ

Մկրտչյան․«Ոչ մի արդար դատարան մարդուն օրինական սեփականությունից զրկելու վճիռ չի կայացնի»

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նախկին պատգամավորին պատկանող ունեցվածքը համայնքին վերադարձնելու գործընթացի մասին։
Sputnik
Մկրտչյան․«Ոչ մի արդար դատարան մարդուն օրինական սեփականությունից զրկելու վճիռ չի կայացնի»

Արսեն Մկրտչյանի խոսքով` եթե պետությունը կամ լիազոր մարմինը օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը խլելու գործընթաց սկսի, բնականաբար, օրենքով թույլատրելի բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի անձի կոնվենցիոն իրավունքը և սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը պաշտպանվի։

Մանվել Գրիգորյանն իր դատավարությանը կսպասի կալանքի տակ

«Եթե նորմալ դատավարություն լինի, ոչ մի արդար դատարան նման վճիռ չի կայացնի, որպեսզի ունեզրկի քաղաքացուն օրենքին համապատասխան ձեռք բերված սեփականությունից»,- նշում է նա։

Ըստ պաշտպանի՝ 40 անուն գույքը ձեռք է բերվել օրինական աճուրդով, գույքը ունի պետական գրանցում և հետևաբար սեփականության իրավունքով պատկանում է կա՛մ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին, կա՛մ անձամբ նրան։

Նշենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը սկսել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց։ Նախարարությունն այժմ ուսումնասիրություններ է կատարում Արմավիրի մարզի համայնքներում, ուսումնասիրում են փաստաթղթերը, որոնք հավաքագրելուց և ամփոփելուց հետո պատրաստվում են դիմել դատարան։