Յուրաքանչյուր իշխանության հետ փոխվել են նաև Արցախի վերաբերյալ մոտեցումները. քաղաքագետ

Փորձագետը կարծում է, որ հայկական կողմը դիվանագիտական մակարդակում պետք է կասկածի տակ դնի Ադրբեջանի պահանջների և հավակնությունների հիմնավորվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայ հասարակությունում բացակայում են պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ղարաբաղյան հարցի լուծումը, ինչը կապված է վերջին 30 տարում իշխանությունների քաղաքականության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Արցախյան բանակցությունների փիլիսոփայությունը փոխելու կարիք կա. Սարգսյանն ասել է ` ինչու

Երկուշաբթի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև հիմա հանրային դիսկուրս չի եղել այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը։

«Երբ ես նոր էի վարչապետ դարձել, սոցիալական ցանցերում մեկը գրում էր` այսինչն են ծախսել, մյուսը գրում էր` այնինչն են ծախել։ Մեկն էլ գրում էր` այ, հենց նոր ծախեցին, պրծան։ Ո՞վ գնում է բանակցությունների, հետևից այսպիսի խոսակցություններ են լինում։ Որովհետև, երբ դուք ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, դուք ինձ միանգամից չեք ասում` կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես»,– ասել է Փաշինյանը։ Ամենակարևոր խնդիրն այս պարագայում, ըստ Փաշինյանի, ղարաբաղյան հարցի լուծման ազգային գաղափարն է։

Սարգսյանի կարծիքով, ամեն անգամ, երբ Հայաստանում նոր մարդ է գլխավորում իշխանությունը, հակամարտության վերաբերյալ պատկերացումները և մոտեցումները փոխվել են։ Ավելին, անհնար է միանշանակ ասել, եղե՞լ է արդյոք Ղարաբաղի վերաբերյալ ինչ–որ քաղաքականություն։

Կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. ինչպիսի՞ լուծում է տեսնում Նիկոլ Փաշինյանը

«Վերջին 10 տարում բանակցությունների տրամաբանությունը որոշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` անընդհատ ելույթ ունենալով ինչ–որ հայտարարություններով և դրանով որոշակի տոն հաղորդելով քննարկումներին։

Դա է պատճառը, որ մինչև հիմա հայ հասարակությունում միասնական դիրքորոշում չկա կարգավորման սցենարների վերաբերյալ։ Նրանք պնդում են` «ոչ մի թիզ հող», մյուսները, հակառակը, խոսում են փոխզիջումների անհրաժեշտության մասին և այլն», – ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով` տվյալ փուլում հայկական կողմի խնդիրը պետք է լինի Ադրբեջանին այն իրավունքներից զրկելը, որոնք վերագրում է իրեն։

«Բաքուն հավակնություններ ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, նա օգտագործում է ցանկացած միջազգային ամբիոն` «տարածքային ամբողջականության» մասին խոսելու համար, պարտադրում է իր օրակարգը, իսկ անհրաժեշտության դեպքում սպառնում ռազմական լուծմամբ։ Մենք պետք է պարտադրենք մեր օրակարգը, մեր ձեռքը վերցնենք նախաձեռնությունը», – կարծում է Սարգսյանը։

Հարությունյան. «Արցախի հարցը ծանրակշիռ է դարձնում Հայաստանը տարածաշրջանում »

Նրա խոսքով` հայկական կողմը դիվանագիտական մակարդակում պետք է կասկածի տակ դնի Ադրբեջանի պահանջների և հավակնությունների հիմնավորվածությունը, զրկի նրան պատերազմով սպառնալու և պատերազմելու իրավունքից։ Սարգսյանը հիշեցրեց, որ երբ Ադրբեջանն անկախություն է ձեռք բերել, նա պարտավորություն է ստանձնել լուծել ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով։ 2016թ–ի ապրիլին նա խախտել է այդ պարտավորությունը։

Բայց փորձագետը հայ հասարակության մոտ տեսնում է իր առջև նման խնդիր դնելու, իր անքակտելի իրավունքների մասին հայտարարելու պատրաստակամություն։ Հասարակությունում այդ մասին բանավեճեր չկան։ Արդյունքում միայն Ադրբեջանն է խոսում իրավունքների լեզվով։

«Հայաստանում չափազանց աղոտ են իրավունքի և պատասխանատվության մասին պատկերացումները, մենք այնքան ենք վարժվել ամեն ինչ դնել կասկածի տակ և արժեզրկել, որ ցանկացած առողջ մոտեցում փշերի վրա է ընդունվում և կասկածի տակ դրվում», – ասում է Սարգսյանը։

Սարգսյան. «ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը չպետք է տեղափոխվի Արցախի հիմնահարցի գործընթաց»

Նա կարծում է, որ Արցախի հարցում իրավունքի և պատասխանատվության ինստիտուտը միշտ գործել է` անկախ նրանից, թե ով ինչ է ասում։ Դրա վառ օրինակն այն է, որ 2016թ–ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու մասին։ Այդ մեխանիզմները ենթադրում են որոշակի պատասխանատվություն այն կողմի համար, որը կգնա թեժացման։

Մեր զրուցակիցը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվելու այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը պայմանականորեն ունի բոլոր իրավունքները, իսկ մյուսը պետք է կորցնի ամեն ինչ։