Հայկական ելակ Լոնդոնի սրճարաններում․ Բյուրականում Հովհաննիսյանները բիզնես են զարգացնում

Հովհաննիսյանները Բյուրականում չրի արտադրություն են հիմնել։ Լոնդոնյան սրճարաններում նրանց «չորացրած» ելակով թեյ են մատուցում։
Sputnik

Հովհաննիսյանների ընտանիքը «Չրի տանը» արտադրում է էկոլոգիապես մաքուր չորացած ելակ, մի քանի տեսակ սուջուխ, տարբեր չրեր, մի քանի տեսակ մրգային օղի ու մեղրի խառնուրդներ։

Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն

Արտադրության տիրուհին՝ Ծովիկ Հովհաննիսյանը (Օհանյան) վստահ է, որ նրա ընտանիքի հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն ու երազելու ունակությունն է։ Ընտանիքի անդամները բաշխել են պարտականություններն ու համախմբված աշխատում են հաջողության հասնելու համար։ Նրանք վստահ են, որ իրենց էկոլոգիապես մաքուր ելակով շուտով կկարողանան գրավել անգլիական շուկան քանի որ Լոնոդոնում արդեն Բյուրականում չորացված ելակով թեյ են խմում։

Ընտանիքի տան բաց պատշգամբում կարելի է համտեսել չրերի տեսականին՝ ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի, սալորի, բալի և այլն։

Կարելի է նաև մասնակցել վարպետության դասերին, որոնք ընտանիքը կազմակերպում է հատուկ այցելուների համար։

Թե ինչպես պատրաստել արիշտա ու մրգի օղի՝ կսովորեցնեն ամենասեղմ ժամկետում՝ մի քանի ժամում։