Հայաստանում դեռ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում։ ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ի ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տեղումները դեռ կշարունակվեն. եղանակի տեսություն

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ԻսկՍյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: