Սպիտակցի Հայկոն կրկին սկանդալի կենտրոնում է. տեսանյութը հայտնվել է համացանցում

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ կռվում, որոնցից մեկը Սպիտակցի Հայկոն է։
Sputnik

Համացանցում տեսանյութ է տարածվել` Սպիտակցի Հայկոյի (Հայկարամ Ղևոնդյան) մասնակցությամբ ծեծկռտուքների կադրերով։

Սպիտակցի Հայկոն տեսաուղերձ է հղել և ասել` ինչ կապ ունի ողբերգական վթարի հետ. տեսանյութ

Տեսանյութում հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, ինչի համար էլ ձայնի փոխարեն` երաժշտություն է ուղեկցում տեսանյութին։

Հիշեցնենք` ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ Սպիտակցի Հայկոյին (Հայկարամ Ղևոնդյան) մեղադրանք է առաջադրվել Խանջյան փողոցում տեղի ունեցած պատահարի համար։

Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում. վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Նա զանգել էր շտապօգնություն և փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, բայց կնոջը երկրորդ անգամ վրաերթի էր ենթարկել Սպիտակցի Հայկոն իր ավտոմեքենայով։

Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և 244-րդ հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։