«2019 թվականին Սերժ Սարգսյանը կխոսի, ասել եմ շուտով: Շուտովը կգա՝ կխոսի»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին ասաց Շարմազանովը:
Նա ուրախ է, որ Սարգսյանի խոսքին բազմաթիվ քաղաքացիներ են սպասում, առնվազն 60 հազար հոգի, որոնք իրենց ձայն են տվել:
Ըստ ՀՀԿ խոսնակի` հաշվի առնելով նաև հանրության մոտ եղած սպասելիքները` Սարգսյանը կխոսի, և նա կխոսի ոչ մեկ անգամ:
Շարմազանովը հավելեց, որ Սարգսյանը հանդիսանում է ՀՀԿ ղեկավար և ակտիվ մասնակցում է քաղաքական գործընթացներին: