ՌԱԴԻՈ

Վահրամ Սահակյան. «Ես ամբոխի գրողը չեմ»

Գրող, երգիծաբան, թատերագիր Վահրամ Սահակյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում ներկայացրեց իր նոր՝ «Ատյան ողբերգության» գիրքը, պարզաբանեց գրքում շարադրած որոշ մտքեր, ներկայացրեց մշակութային ու քաղաքացիական մտավախությունները:
Sputnik

Վահրամ Սահակյանը նշեց` գիրքը հարուստ է նկարագրություններով, պատմական իրողություններով, երկխոսություններով, ու այդ ամենը ներկայացվում է ժամանակակից կյանքի տեսանկյունից, ժամանակակից մարդու հայացքով:

«Կարծում եմ` բոլորին հետաքրքիր կլինի»,– ասաց նա:

Վահրամ Սահակյանը տեղեկացրեց, որ շուտով գրքի հիման վրա նաև թատերական ներկայացում է բեմադրվելու, և խաղալու է անձամբ ինքը։

«Ինքս կխաղամ այն. ոչ մեկին չեմ վստահում ոչ մի դեր, ոչ մի ռեժիսորի չեմ վստահում: Համոզված եմ` ներկայացումն ավելի օգտակար է լինելու՝ մանավանդ երիտասարդության համար»,– ասաց նա:

Սահակյանն ավելացրեց նաև, որ երբեք չի գրել շատերի համար։

«Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Մանրամասները` ձայնագրությունում։