Երևանում կրկին բողոքի ակցիա էր. ի՞նչ էին պահանջում «Սպայկայի» աշխատակիցները. տեսանյութ

ՊԵԿ–ի միջնորդությամբ այսօր` ապրիլի 8–ին, կալանավորվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Դատարանի հարակից տարածքում բողոքի բազմամարդ ակցիա էին իրականացնում «Սպայկայի» աշխատակիցները։ Նրանց խոսքով, տնօրենի նկատմամբ քրեական հետապնդման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ կարող են զրկվել օրվա հացից ու ապրուստի միակ միջոցից։
Sputnik

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցի դեպք ՀՀ կառավարություն և իրենց ակցիան շարունակեցին կառավարության շենքի մոտ։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Սպայկան» բավարարված չէ Փաշինյանի պատասխանից. ակցիան ավարտվեց` վերսկսվելու ակնկալիքով

Նիկոլ Փաշինյանն օգնականի միջոցով հայտնել էր, որ «Սպայկայի» տնօրենին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն տալ չի կարող։Նշենք, որ ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել էՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ` պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ,նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։