ՌԱԴԻՈ

Տարիներ անցան. Նարինե Թուխիկյանի դպրոցական պատմությունները. ցատկ պատուհանից և շշով խաղ

ԱԺ պատգամավոր, նախկինում Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն ու հեռուստալրագրող Նարինե Թուխիկյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հիշում է դպրոցական տարիներն ու զվարճալի դեպքեր պատմում դասարանցիների կյանքից։
Sputnik

Նա սովորել է հայտնի «փոսի դպրոցում», որը գտնվում է Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների հատման կետում։ Դպրոցի մոտ մասնավոր շինություններ կային, որտեղ ապրում էին հայրենադարձները։

Տարիներ անցան. Գեներալ Նիկոլայ Գրիգորյանը հիշում է` ինչպես էր գնդակ «տշում» և ձուկ բռնում

Հիմնականում նրանց երեխաներն ու թոռներն էին հաճախում այդ դպրոց։ Նարինե Թուխիկյանը հիշում է, որ ԽՍՀՄ–ում 70–ականների երկրորդ կեսին նախկին հայրենադարձները կարողանում էին հեշտությամբ մեկնել երկրից, և համադասարանցիներից շատերի ընտանիքները լքեցին Հայաստանը։

Նա կարոտում էր մտերիմ ընկերներին, որոնց հետ ցատկում էր տղաների զուգարանի լուսամուտից, որպեսզի ապրիլի 24–ին գնան Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերին։

Հիշում է նաև, որ այդ տարիներին խնջույքների ժամանակ «շիշ» էին խաղում ու Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, ու այլ երկրներից եկած հայերը ինչ–որ տարօրինակ ուտեստներ էին պատրաստում։

Հայրենադարձների հետ շփման շնորհիվ նրա մոտ արևմտահայերեն սովորելու մեծ ցանկություն է առաջացել, ու հիմա նա կատարյալ տիրապետում է արևմտահայերենին։ «Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին ու բակային մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ պատմություններին։