Տարիներ անցան. Գեներալ Նիկոլայ Գրիգորյանը հիշում է` ինչպես էր գնդակ «տշում» և ձուկ բռնում

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի հեղինակային հաղորդման հերթական թողարկման շրջանակում երկրի ճանաչված դեմքերից մեկը հիշում է իր բակը, որի մի կողմում տրամվայի պարկն էր, մյուսում` Հրազդանի ձորը։
Sputnik

60-ականներին բակում «էշ–միլիցա» խաղացող տղան ճակատագրի բերումով 90-ականներին դարձավ ոստիկանության գնդապետ, իսկ ավելի ուշ` ԱԻՆ գեներալ։

Տարիներ անցան. ինչպես դպրոցականը ջինսի պատճառով սիրահարվեց Զարմինե Զեյթունցյանին

«Տարիներ անցան» հաղորդման հյուրը հեռուստալրագրող և Փրկարար ծառայության  գեներալ–մայոր Նիկոլայ Գրիգորյանն է։ Հաղորդման եթերում նա պատմում է` ինչպես էր բակի ընկերների հետ առավոտից իրիկուն ֆուտբոլ խաղում և ձուկ բռնում Հրազդան գետում։

Ասում է` մանկուց հիշողության մեջ դրոշմվել է ավագ սերնդի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկի հեգնական արտահայտությունը. «Տղա ջան, հասկացողն ամեն ինչ հասկանում է, չհասկացող մարդը պիտի գիրք կարդա, որ գլուխը մի բան մտնի»։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է բակային խաղերին և մոռացված բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին և անցյալի այլ վառ պատմություններին։