Ռուսական Սու-30ՍՄ-ի օդաչուները հիացրին ավիաշոուի մասնակիցներին. տեսանյութ

Տպավորիչ կադրերը դիտողին թույլ են տալիս զգալ օդաչուի դերում, որը տարբեր մանևրեր է անում:
Sputnik

Ռուսաստանցի օդաչուները, որոնք LIMA-2019 ավիացուցադրության ժամանակ ելույթ ունեցան Մալայզիայում, ցուցադրեցին իրենց վարպետությունը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են «Ռուսկիե վիտյազի» ավիախմբի անդամները «Նեստերովի օղակ» իրականացնում:

Նկարահանումն արվել է ինքնաթիռի ներսից:

«Ռուսկիե վիտյազի» ավիախումբը միակն է աշխարհում, որ ելույթ է ունենում Սու-30ՍՄ կործանիչներով: