Մինսկի խմբի համանախագահը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Tert.am

Վիսկոնտին ասել է, որ հաջորդ հանդիպման մասին կհայտնեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին Փաշինյան-Ալիև հանդիպումը բնութագրել է երկար, հագեցած, արդյունավետ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,-ասել է նա:

Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանել է. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:

Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ 15 րոպե

Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցը լքել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիեննայում մեկնարկել էր երևանյան ժամանակով 14:00-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է առանձին: Երեք ժամ անց նրանց կրկին միացել էին արտգործնախարարներն ու համանախագահները: