Հայաստանում դեռ կպահպանվեն արկտիկական ցուրտ օդային հոսանքները . եղանակի տեսություն

Անձրևներն ու տեղ-տեղ նաև ձյունը թող չզարմացնեն. Հայաստանը ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մինչև մարտի 26-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։

Տարիներ անցան. ինչպես դպրոցականը ջինսի պատճառով սիրահարվեց Զարմինե Զեյթունցյանին

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված` օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար նվազելու է 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 25-ին և 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։