«Մեր կյանքը կարճ է»․ անդադրում մարդ և մեծատառով նախարար Նիկոլ Աղբալյանի պատմությունը

Հասարակական և քաղաքական գործիչ, մանկավարժ, գրականագետ և գրականության պատմաբան․ Նիկոլ Աղբալյանի նման անձինք նույն կերպ հաջողակ են ցանկացած ասպարեզում, որը համապատասխանում է նրանց կոչմանը։ Բանը տաղանդի և պատասխանատվության յուրահատուկ զգացմունքի մեջ է, երբ հանձնարարությունը դառնում է կյանքի կարևորագույն գործը՝ ի հեճուկս բոլոր պատահական հանգամանքների։
Sputnik

Նիկոլ Աղբալյանը ծնվել է սովորական հայկական ընտանիքում, ինչպիսիք շատ են Հավլաբարում՝ Թիֆլիսում, 1875թ-ի մարտի 24-ին․ որոշ աղբյուրներ ծննդյան տարեթիվը նշում են 1873-ը։ Ընտանիքը հասարակ էր, բայց նման ընտանիքները սովորաբար ամեն ինչ անում էին, որ նորմալ կրթության տան երեխաներին, ահա և Նիկոլի պարագայում Էջմիածնի Գևորգյան ճեմարանին հետևեց Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը։

Հայկական ծխական դպրոցները Ռուսաստանում. կրթություն և մեկենասություն

Հետո Նիկոլը սկսել է ինքնուրույն տնօրինել իր կրթության հարցերը և սովորել Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Լոզանի և Սորբոնի համալսարաններում։ Որպես արդյունք կրթությունը փայլուն էր, դրան գումարած՝ մի քանի լեզուներ, և նման մասնագետները հավանաբար կարող էր հաստատվել ինչ-որ հանգիստ ու խաղաղ եվրոպական համալսարանում՝ զբաղվելով դասախոսությամբ, գրքեր գրելով և անվրդով ու բարեկեցիկ կյանք վարել։

Բայց Նիկոլ Աղբալյանի նման անձինք հանգիստ չեն որոնում, այլ հետևում են իրենց խղճի թելադրանքին, ինչը ներկայում մոռացված հասկացություն է։ Նա սկզբից վերադառնում է Թիֆլիս, հետո մեկնում դասավանդելու Կաղզվան, Ագուլիս և Շուշի։ Զուգահեռ որոշ ժամանակ 1910-ին Թիֆլիսում հրատարակում էր «Նոր հոսանք» ամսագիրը և «Հորիզոն» թերթը։ Վերջինն Արշակ Ջամալյանի հետ, որի հետ անցել էր «Դաշնակցության» շարքերը։ Մոտ երեք տարի ղեկավարեց Թեհրանի հայկական վարժարանը։

Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը

Հետո նա զբաղվեց Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց աջակցության գործով, և այդ գործունեության թեժ պահին Ռուսաստանում տեղի ունեցավ 1917թ-ի հեղափոխությունը։ Աղբալյանն այդ իրադարձությունը բավական փիլիսոփայորեն ընդունեց, թեև զգուշավոր՝ ի տարբերություն կուսակիցների։ Ամեն դեպքում, Առաջին հանրապետության հռչակումը ցնծության առիթ էր, և Աղբալյանը դառնում է անկախ Հայաստանի խորհրդարանի անդամը։

Գրեթե միանգամից Ալեքսանդր Խատիսյանը՝ Հայաստանի վարչապետը, Աղբալյանին կանչում է կառավարություն՝ որպես կրթության և արվեստի նախարար։ 1919թ-ի հոկտեմբերից մինչև 1920թ-ի մայիսը Աղբալյանը նախարար է եղել, բայց ութ ամսում հասցրել է զարմանալիորեն շատ բան անել։ Դա այսօր մեզ համար է զարմանալի, այն ժամանակ մարդիկ եղել են իրենց տեղերում և կարողացել են աշխատել։

Նավթային մագնատ Գյուլբենկյանը լցանավ չէր տեսել. ո՞ւմ էր «Պարոն 5%»–ը «դիագնոզ» տվել

Աղբալյանի ջանքերով ստեղծվում է Հայաստանի գրողների միությունը․ այդ գաղափարը նա երկար է փայփայել և, վերջապես, իրագործել։ Ընդհանրապես Աղբալյանին է պատկանում մշակույթի, գիտության, արվեստի և ազգային կրթության նկատմամբ պետական մոտեցման մշակման և իրագործման փորձը (փորձ, որովհետև ժամանակը չբավականացրեց)։ Նրա ստորագրությամբ փաստաթղթով ստեղծվեց այդքան երկար սպասված Համալսարանը։

Աղբալյանի հետևողական պահանջով կառավարությունն արտասահմանում գնեց և մայրաքաղաք բերեց գիտության և տեխնիկայի բազմաթիվ գրքեր ու դասագրքեր, ինչպես նաև Թիֆլիսի քաղաքագլուխ Արգուտինսկի-Դոլգոռուկովի գրադարանը, որը սկիզբ է դրել ազգային գրապահոցին։

1921թ-ի փետրվարին նոր իշխանությունը փորձում էր ձերբակալել Աղբալյանին, բայց նրան հաջողվեց փախչել Իրան։

Իրանի քանդակագործության մայրը. ինչպես Լիլիթ Տերյանը գրավեց Թեհրանը

Այդ օրվանից սկսեց նրա կյանքի նոր էջը սփյուռքում։ Եգիպտոսում նա զբաղվեց մշակութային-լուսավորչական աշխատանքով և գլխավորեց Ալեքսանդրիայի հայկական վարժարանը։ Այնուհետև տեղափոխվեց Բեյրութ, որտեղ մնաց Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

«Մենք կարճ ենք ապրում՝ 100 տարուց ոչ ավելի, և ուրիշ կյանք չի լինի։ Միայն սա, որը կա, դրան կհետևի հավերժ խավարը և հանգիստը։ Պետք է հանգիստ և սիրով անցնել կարճ ուղին, խաղաղ և համաձայնության մեջ», - գրել է Աղբալյանը։

Նա այդպես էլ ապրել է՝ մի օր կուշտ, մի օր քաղցած, բայց միշտ խաղաղ և իր խղճի հետ համաձայնության մեջ՝ իմանալով իր գործը և կարողանալով այն անել։ Միգուցե այդ պատճառով է այդքան շատ բան հասցրել նման դաժան պայմաններում և կարճ ժամկետներում։