Անձրևանոցը չմոռանաք. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մարտի 15-ի գիշերը, 17-ին սպասվում է կարճատև անձրև: Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: