Սերժ Սարգսյանն Արցախում է, նա սպասում էր ԱԽ նիստին, որ որոշի իր անելիքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տվյալներով` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել դեռևս մարտի առաջին օրերին, շարունակում է մնալ Արցախում»:

Արմեն Սարգսյանն Արցախ չի մեկնել. հայտնի է` ինչ պատճառով

Թերթի տվյալներով` Սարգսյանը սպասում էր երեկ կայացած ԱԽ արտագնա նիստին, որ ըստ դրա որոշի իր հետագա անելիքները:

«Սերժ Սարգսյանն այս ընթացքում շարունակել է ակտիվ շփումները Արցախի վերնախավի ներկայացուցիչների հետ»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 12–ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի համատեղ նիստ, որին մասնակցել են հայկական 2 հանրապետությունների բարձրաստիճան ղեկավարները։