Ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարտի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:  Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է  կցորդիչով ավտոմեքենաների համար:

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: