ՌԱԴԻՈ

Ապահովագրությու՞ն, թե՞ «օրինականացված թալան». պարզաբանում են Sputnik Արմենիայի հյուրերը

«Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Ղահրամանյանը, վարորդ Հովհաննես Մանուկյանը և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման ընթացքում անդրադարձել են ԱՊՊԱ համակարգում առկա չարաշահումներին և ապօրինություններին:
Sputnik

«Չարաշահումները չեն սահմանափակվում միայն ԱՊՊԱ համակարգով: Դատարաններում սկսվում է երկրորդ արարը, որտեղ վարորդները նույնպես բախվում են անօրինությունների»,- ասում է Խաչատուր Մարոզյանը:

Հովհաննես Մանուկյանն էլ իր հերթին նշում է, որ երբեք իր մտքով չէր անցնի, որ չլինելով ՃՏՊ-ի մեղավոր կողմ, ինչն ապացուցված է տեսանկարահանմամբ, կարող է դատարանից ստանալ տուգանքի հետգանձման ծանուցում:

«Վարորդին տուգանելու մեխանիզմները պետք է միանշանակ փոխվեն»,- համոզված է Սերգեյ Ղահրամանյանը:

Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ արվում է վարորդներից գումար կորզելու և այդ գումարի դիմաց պատշաճ ծառայություններ չմատուցելու համար: ԱՊՊԱ-ի դեպքում ապահովագրական ընկերությունների աշխատակիցները չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր, իսկ պատճառված վնասի փոխհատուցումը շատ դեպքերում վարորդների համար վերացվում է մղձավանջի. հերթեր, վնասի ցածր գնահատում, պատճառված վնասի օրենքով սահմանված մաքսիմալ ուշ փոխհատուցում:

Հաղորդավար՝ Մանվել Մարգարյան։