Բաքվում դժգոհ են Փաշինյանի` Իրան կատարած այցի արդյունքներից. բողոքի ակցիա է անցկացվել

Ակցիայի մասնակիցներին ամենից շատ զայրացել էր` «Արցախը Հայաստան է և վերջ» գրության ֆոնին Փաշինյանի սելֆին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Ադրբեջանական երիտասարդական ազգայնական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Ադրբեջանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան շենքի դիմաց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ջերմ ընդունելությունից բացի ի՞նչ արդյունքներ ակնկալենք Փաշինյանի իրանական այցից

Ակցիայի մասնակիցները դժգոհ էին Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցից և այն աջակցությունից, որը Իսլամական հանրապետության ղեկավարությունն հայտնում է Հայաստանին։

Ակցիայի մասնակիցներին առանձնակի զայրացել էր «Արցախը Հայաստան է և վերջ» գրության ֆոնին Փաշինյանի սելֆին։

Ցուցարարներն այսպիսի կարգախոսներ ունեին. «Թող Ադրբեջանը միասնական լինի, իսկ նրա մայրաքաղաքը Թավրիզում լինի», «Արցախը մերն է և մերն է լինելու» և այլն։

Ադրբեջանական ԶԼՄ–ները նաև հայտնում են, որ Իրանում է ձերբակալված են այն 30 տեղի ադրբեջանցիները, որոնք Թավրիզում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ ծածանել են Ադրբեջանի դրոշը և այրել Հայաստանինը։