Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմը ե՞րբ կդյուրացվի. դեսպանի պատասխանը

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ վիզայի ազատականացման հարցի քննարկումը երկու կողմ ունի՝ քաղաքական և գործնական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Վիզային ռեժիմի ազատականացման քննարկումը սկսելու հարցի հիմնական բնութագրիչները չեն փոխվել։ Այսօր այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

ԵՄ–ում դրական են վերաբերվում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը. Յոհաննես Հաան

Նրա խոսքով` հարցը, մասնավորապես, երկու կողմ ունի՝ քաղաքական և գործնական։

Հայկական կողմը տեղեկացված է ԵՄ որոշ անդամների` միգրացիայի խնդրի հետ կապված անհանգստության մասին։

«Դրա համար էլ ինչ-որ ժամկետ նշել չեմ կարող։ ԵՄ-ն դրական է տրամադրված երկխոսություն սկսելու հարցում։ Բայց մենք ղեկավարվում ենք քաղաքական որոշմամբ, որի համաձայն՝ այն հնարավոր է լավ կառավարվող հոսքերի երաշխիքի պայմանով»,- նշեց Սվիտալսկին։

Նրա խոսքով` շփումներն օգտակար են այդ որոշմանը հասնելու համար։