«La Mamma». Սամի Նասերին երգել է Շառլ Ազնավուրի իր սիրած երգը. տեսանյութ

Լյուկ Բեսսոնի «Տաքսի» կուլտային ֆիլմի աստղը երգել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի իր սիրած ստեղծագործությունը։
Sputnik

Լյուկ Բեսսոնի «Տաքսի» կուլտային ֆիլմի աստղ` Սամի Նասերին, լսում է ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը և «Մայրիկ» ստեղծագործությունը իր սիրելի ստեղծագործությունն է համարում։ Այդ մասին նա հայտարարել է Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դերասանը Հայաստան է եկել եղբոր` Բիբիի հետ MIX FIGHT 40 մրցումներին մասնակցելու համար։

«Հաճախ եմ կատարում այդ երգը, երբ կարաոկե ենք գնում», – նշեց Նասերին։ Նա նաև կատակեց, բացատրելով հանդիսատեսին, որ կարաոկեն այն է «երբ էկրանին տեքստ կա և երգելն ավելի հեշտ է»։

Սամին արդեն մոտ մեկ տարի է Ռուսաստանում է ապրում, որտեղ պատրաստվում է «Ծովախեցգետին» նոր ֆիլմի նկարահանումներին։ Գանգստերների մասին ֆիլմը նկարահանում է նրա եղբայրը` Բիբին, նկարահանումները կլինեն Յալթայում և Ռոստովում։