«Ողջույն ձեզ». վրացի նախարար Իզորիան խոսել է հայերեն. տեսանյութ

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Երևանում հայերենով ողջունել է պատվո պահակախմբին։
Sputnik

Վրացական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Իզորիան Հայաստանի ՊՆ–ում հանդիպման հանդիսավոր արարողությանը հայերենով ողջունում պատվո պահակախմբին։

«Ողջույն ձեզ», – ասում է Իզորիան։

Նրան պատասխանում են` «Ողջույն, պարո՛ն նախարար»։