ՌԱԴԻՈ

«Մենք պետք է զերծ մնանք սպառողին խաբելուց ու մոլորեցնելուց». Գեորգի Ավետիսյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի «Ռակուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում է սննդի անվտանգության ու շուկայում արձանագրված խախտումների մասին։
Sputnik

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն` անցած տարվանից պետք է հստակ մակնշվի այն կաթնամթերքը, որում օգտագործվում են բուսական յուղեր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով`
դա կնշանակի, որ տվյալ կաթնամթերքը ոչ թե վտանգավոր է, այլ սպառողը կտեղեկացվի, որ դրանում բուսական յուղ կա։

«Մարտի 4-ից 15-ը Հայաստանում կանցկացվեն սպառողների միջազգային օրվան առնչվող միջոցառումներ»,-տեղեկացնում է Ավետիսյանը։

Ավետիսյանը «Ռակուրս» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է նաև սննդի անվտանգությամբ զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության թեմային։

Հաղորդավար` Հայկ Կիրակոսյան