Մյունխենում հրաձգության հետևանքով մարդիկ են մահացել

Ոստիկանությունում առայժմ բացառում են ահաբեկչական գործողությունը և ենթադրում, որ մեկը սպանել է մյուսին, հետո ինքնասպան եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Մյունխենում հրաձգության հետևանքով մահացել են երկու տղամարդ։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։

Հրաձգություն ԱՄՆ–ում. սպանվածներ կան

ԶԼՄ–ների տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել շինհրապարակում, որտեղ նախկինում կանանց գաղութ է եղել։ Ոստիկանությունում առայժմ բացառում են ահաբեկչական գործողությունը և ենթադրում, որ մի մարդ սպանել է մյուսին, հետո ինքնասպանություն է գործել։

Իրավապահները շրջափակել են տարածքը և փոխել հասարակական տրանսպորտի երթուղին։ Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, այս պահին որևէ վտանգ չկա։