Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին դեռ շատ եք երանի տալու. Շարմազանով

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը, ե՞րբ կխոսի նա։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գիտի այս հարցերի պատասխանը։
Sputnik

Սերժ Սարգսյանը կխոսի, երբ գա ժամանակը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Կարծում եմ` 2019 թվին կգա ժամանակը»,– ավելացրեց նա։

Նա նշեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով` Սարգսյանի կառավարման տարիներին դեռ «շատ եք երանի տալու»։

Շարմազանովն ընդգծեց` Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, նա ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ։