Ռոմանտիկան բազմապատկվում է ճամփորդության ընթացքում, երբ երկուսով բացահայտում եք նոր ու հետաքրքիր վայրեր, ստանում նոր տպավորություններ, կուտակում հիշողություններ, որոնք միայն երկուսինդ են։ Ու՞ր գնալ․․․ Ռոմանտիկ ուղղությունների ցանկը բավական մեծ է, ընտրություն կարող եք կատարել՝ հաշվի առնելով ձեր բյուջեն, նախընտրությունը, ինչ եք ուզում, ինչ եք փնտրում՝ արև, լողափ, իդեալական արևադարձային կոկտեյլներ, թե՞ ռոմանտիկան ցանկանում եք համատեղել պատմամշակութային բացահայտումների հետ։ Եթե վերջինը, ապա պիտի ուղևորվեք Եվրոպա։
«Ռադիովոյաժը» սիրո տոներին ընդառաջ ներկայացնում է անգերազանցելի ռոմանտիկ ուղղությունններից մեկը՝ սիրո ու նրբաճաշակության մայրաքաղաք Փարիզը․․․
Թողարկման հյուրն է լրագրող Սոնա Մարտիրոսյանը։
Հաղորդավար՝ Մարիաննա Փայտյան: