Սերժ Սարգսյանը պարգևատրել է շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողներին

Կանանց չեմպիոն էր դարձել Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց մրցաշարում՝ Արման Փաշիկյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մրցանակակիրներին:

Սերժ Սարգսյանը պարգևատրել է շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողներին

Հիշեցնենք, որ կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիա Գևորգյանը և ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմ:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Սուսաննա Գաբոյանը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը եզրափակել էր լավագույն եռյակը:

Տղամարդկանց մրցաշարում 10 տարվա ընդմիջումից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արման Փաշիկյանը:

2018 թվականի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը արժանացել է բրոնզե մեդալի: