ՌԱԴԻՈ

«Լիսկայի հետ բախումով խփվեց այն մեխը, որը փակեց իմ քաղաքական կենսագրության էջը». Շահինյան

Ինչո՞ւ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, և որտեղ էր նա այս տարիների ընթացքում. Շահինյանը մանրամասներ է պատմել Sputnik Արմենիային:
Sputnik

Շահինյանը նշում է, որ դեռևս 2000–ականներից միշտ մասնակցել է քաղաքական գործընթացներին:

«2008–ին չեմ վերընտրվել, քանի որ եզակի ղեկավարներից էի, որ  2008- ի մարտի 1-ին չեմ եղել կառավարության շենքում» պատմում է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:

«Մարտի 1-ի գործը». Ռոման Բաբայանը ողբերգական իրադարձությունների մասին ֆիլմ է նկարահանել

«Մարտի 2-ին գնացել եմ կառավարություն, այնտեղ բախում ենք ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝  տխրահռչակ Լիսկայի հետ. իմ բացակայությունը ֆիքսվել էր:  Մեկն էլ, որ թույլ չտվեց այդ բախումը ծեծկռտուքի վերածվի, այսօրվա վարչապետի  խորհրդական Արշակ Կարապետյանն էր։ Եղան նաև միջամտող այլ գեներալներ: Ու  այդտեղից ու այդ օրվանից խփեցինք այն մեխը,  որը փակեց իմ քաղաքական կենսագրության էջը»,– ասում է նա:

Շահինյանը պատմում է նաև,  որ այս ընթացքում  ժամանակ առ ժանական եղել է Երևանում, հետևել է բոլոր գործընթացներին:

Հիմա արդեն միշտ է լինելու Երևանում: Նա մասնակցում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Պետական գույքի կառավարման կոմիտենի հայտարարած  բաց մրցույթին:

«Կուզեի` նոր շունչ լիներ մարզահամերգային համալիրում: Համալիրը մարմին է, որը պետք է շնչի: Ինչո՞ւ այնտեղ չստեղծվի, օրինակ, անկախ էներգահամակարգ, որ այդ գեղեցիկ շենքը լուսավորված լինի նաև գիշերը, լինեն շուրջօրյա բաց ցուցահանդեսներ»,– նշում է Շահինյանը:

Հաղորդավար`Աննա Վարդանյան: