Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվար — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։

Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվ աջակիցը»,-նշված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի` ի շահ երկու ժողովուրդների: