Ստաս Միխայլովը ելույթ կունենա Երևանում

Հայտնի երգիչը կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այս գարնանը սիրված երգիչ Ստաս Միխայլովի հայստանցի երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն։ Ապրիլի 2-ին ռուս հայտնի երգիչը համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Անարդարացիորեն մոռացված Առնո Բաբաջանյանը, կամ ումից պետք է օրինակ վերցնեն հայ մագնատները

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:

Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։

«Ես և Դու» անունով համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Հիշեցնենք, որ Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա մեր երկրում արդեն ելույթ է ունեցել երկու համերգով: