Քուրդ համայնքի ղեկավարն ու ռուս տնտեսագետը. ինչ խնդիրներ առաջ կքաշեն ոչ հայ պատգամավորները

Алексей Сандыков на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн
Ազգային փոքրամասնությունները ներկայացնող ԱԺ պատգամավորները մյուսներին հավասար իրենց Հայաստանի քաղաքացի են զգում։ Բայց բարձրացնելու են իրենց մայրենի լեզուներով կրթության հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը ավանդույթի համաձայն կանցկացնի ամենատարեց պատգամավորը։ Ինչպես և նախորդ անգամ, դա Կնյազ Հասանովն է։ Այս տարի նա կդառնա 74 տարեկան։

Здание Национального Собрания Армении
132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն

«Այո, նման ավանդույթ կա։ Ինձ համար դա պատիվ է և ուզում եմ նշել, որ մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք և ենթարկվում ենք Հանրապետության օրենքներին», – ասաց Հասանովը։

Հայաստանում, հիմնականում Արագած լեռան լանջի բարձրադիր գյուղերում` Ապարան քաղաքից ոչ հեռու,  ապրում է մոտ երկու հազար քուրդ։ Վերջին տարիներին գյուղական համայնքների միավորումը առնչվել է նաև քրդական գյուղերին։ Հասանովը նշում է՝ պետք չէ կարծել, որ իրենց ձուլում է սպառնում։

«Մեր լեզվի և մշակույթի զարգացման համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները։ Եվ մենք չենք բաժանում մեր գյուղերը քրդականի և հայկականի։ Մենք բոլորս Հայաստանի բնակիչներ ենք», – ասաց Հասանովը։

Հասանովը նոր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող չորս պատգամավորներից է։ Մյուս երեքը ներկայացնում են եզդիական, ռուսական և ասորական համայնքները։ Յուրաքանչյուր խորհրդարանական ուժ իր ցուցակում ներկայացրել է այդ ազգային փոքրամասնությունների իր թեկնածուներին։ Բայց բոլոր չորս մանդատները բաժին են ընկել Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքին։ Հասանովը ներկայացրել  է քրդական համայնքը նաև նախորդ խորհրդարանում և այդ ժամանակ ընտրվել է ՀՀԿ–ից։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн
Մեծ մանկապարտեզ, թե փոքրիկների խորհրդարան. ո՞վ է ամենակրտսեր պատգամավորը

«Մենք տեսանք, որ Հայաստանի ժողովուրդն աջակցեց 2018թ–ի ապրիլ–մայիսի գործողություններին։ Եվ մենք որոշեցինք կիսել ժողովրդի և հասարակության կարծիքն ու դիրքորոշումը», – հայտարարեց Հասանովը։

Ռուսական համայնքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ մոնոէթնիկ Հայաստանում շատ կարևոր է խորհրդարանում այլ ազգությունների պատգամավորների ներկայությունը, որոնք կարող են բարձրացնել իրենց համայնքների հարցերը հանուն ամբողջ հանրապետության բարօրության։

Բոլոր չորս պատգամավորների համար Հայոց լեզուն իրենցն է։ Բայց, բնականաբար, նրանք հետևելու են իրենց մայրենի լեզուներով ուսուցման հնարավորություններին։

Սանդիկովի համար դա ոչ միայն հասարակական, այլ նաև ընտանեկան հարց է։ Նրա երկու երեխաները հաճախում են ռուսական թեքումով դպրոց։

Կոտրված կարծրատիպեր նոր Հայաստանում. Ազգային ժողովում մոլոկան պատգամավոր կլինի

«Զգում եմ, թե ինչպես է փոխվել ռուսական կրթությունը` համեմատած նրա հետ, որը ես եմ ստացել։ Եվ ես բոլոր ջանքերը գործադրելու եմ, որպեսզի վերադարձնեմ թեկուզ հետխորհրդային առաջին տարիների մակարդակը։ Կարծում եմ, որ Հայաստանում ռուսաց լեզուն պետք է երկրորդը լինի, բայց ոչ մի դեպքում երրորդը։ Նույնիսկ անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին հավասար։ Բայց ոչ մի դեպքում երրորդը` մյուս լեզուների նկատմամբ հարգանքով հանդերձ» , – ասաց Սանդիկովը։ Նշենք, որ նա ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը` «մարքեթինգ» մասնագիտությամբ։

Նշենք, որ ասորական համայնքի պատգամավորը կրկին Արսեն Միխայլովն է (նախկինում նույնպես ընտրվել է ՀՀԿ–ից), իսկ եզդիական համայնքը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանը։