Ինչպես պատրաստել քաղցր սուջուխ. գաղտնիքները բացահայտվում են Sputnik-ի տեսանյութում

Ամանորին հայկական սեղանների սիրելի քաղցրավենիքներից է սուջուխը։ Այն պատրաստում են դոշաբով։
Sputnik

Հայկական քաղցրավենիքի պատրաստման գաղտնիքը յուրահատուկ օշարակն է։

Սկզբից պետք է դոշաբը խառնել ալյուրի հետ և անցկացնել մաղով՝ գնդիկներից խուսափելու համար։ Այնուհետև պատրաստի խառնուրդը դնում են կրակին և եփում՝ անընդհատ խառնելով։ Պատրաստ խառնուրդի մեջ իջեցնում են մաքրած և թելի վրա շարված ընկույզները։

Հայկական ավանդական քաղցրավենիքի պատրաստման տեխնիկայի մասին մանրամասն ներկայացվում է Sputnik Արմենիայի տեսանյութում։