ՌԱԴԻՈ

Ամանորին ամենակարևորը լավ տրամադրությունն է, հագածը` երկրորդական. Արմեն Երիցյան

Որո՞նք են հաջորդ տարվա ամենաարդիական գույները, ի՞նչ հագնել Ամանորի գիշերը, ինչպե՞ս զարդարել տոնածառն ու սեղանը։ Նորաձևության գիտակ Արմեն Երիցյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է 2019թ–ի նորաձևության միտումները։
Sputnik

Արմեն Երիցյանը պնդում է, որ 2019 թվականից ամենաարդիականը լինելու է վառ մարջանի գույնը և դրա երանգները։

«Դրանից բացի, ակտուալ են լինելու նաև կոբալտի կապույտը, կարմիր նարինջը , կիտրոնային դեղինն ու կանաչաշագանակագույնի (хаки) տարբեր երանգները մինչև դարչնագույն։ Բնականաբար, ինչպես միշտ, սևը լինելու է ակտուալ և կարող է համադրվել գալիք տարվա ամենանորաձև գույներից ցանկացածի հետ», - ասում է նա։

Երիցյանը կարծում է, որ Ամանորին ամենակարևորը լավ տրամադրությունն է, իսկ հագածը երկրորդական է։ Միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս չխուսափել տոնական հագուստից։

Հաղորդավար՝ Քնար Նանա Մարտիրոսյան։