Արևմուտքի բնակիչներն իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը գնահատում են բարձր

Հետազոտությունն իրականացվել է 2018թ.–ի օգոստոսի 9-20–ը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի —Sputnik. Արևմտյան երկրներն իրենց իշխանության մարմիններում կոռուպցիայի մակարդակն ընդհանուր առմամբ գնահատում են բարձր։ Այդ մասին են վկայում Sputnik.Կարծիք հարցման տվյալները։

Հետազոտության համաձայն, որը 2018թ.–ի օգոստոսի 9-20–ը իրականացվել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով, ամերիկացիների 66%–ը, ֆրանսիացիների 52%–ը, բրիտանացիների 41%–ը և գերմանացիների 34%–ը իրենց երկրների իշխանական մարմիններում կոռուպցիայի մակարդակը համարում են բարձր։ Որպես ցածր այն գնահատում են ԳՀԴ քաղաքացիների 21, Մեծ Բրիտանիայի` 16, Ֆրանսիայի 10 և ԱՄՆ–ի բնակչության 6%–ը։

Արևմուտքի բնակիչներն իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը գնահատում են բարձր

 

Հետաքրքիր է` վերահիշյալ պետությունները 2017թ.–ին մտել են ազատ երկրների կոռուպցիայից թոփ 25–ի մեջ Transperancy International միջազգային հասարակական կազմակերպության վարկանիշի համաձայն։ Մեծ Բրիտանիան վարկանիշում զբաղեցրել է 11–րդ տեղը, Գերմանիան` 12-րդ, ԱՄՆ–ը` 18–րդ, Ֆրանսիան` 23–րդ։ Transperancy International–ի կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսը հիմնվում է հարցումների վրա, որոնց մասնակցում են միջազգային ֆինանսական և իրավապահ փորձագետները։

Երևան, թե՞ Բաքու`ո՞վ է ավելի հաճելի. ԵՄ-ն հետաձգում է Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, Ֆրանսիայում 2017թ.–ի նախագահական ընտրությունների առաջին թուլում Մարին Լե Պենի օգտին քվեարկածներն ավելի հաճախ են խոսում են բարձրագույն իշխանությունում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, քան Էմանուել Մակրոնի կողմնակիցները ` 71%–ը 29%–ի դեմ հարաբերակցությամբ։ ԱՄՆ–ում դեմոկրատների շարքում պետական մարմինների կոռումպացվածության մասին կարծիքն ավելի շատ է տարածված, քան հանրապետականների շարքում` 75%–ը 54%–ի դիմաց։ Իսկ ԳԴՀ–ում Արևելյան Գերմանիայի և Բեռլինի բնակիչներն ավելի շատ են համոզված իշխանության կոռումպացվածության մեջ, քան արևմտյան գերմանացիները` 43% և 40%` 32%–ի դիմաց։

Հարցումն անցկացրել է Ifop ընկերությունը։ 2018 թվականի օգոստոսի 9-20-ը անցկացված հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 4 033 մարդ։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է +/-3,1 տոկոս` 95 տոկոս վստահության հավանականությամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Նրանք Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի ուսումնասիրություններ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդի սոցիալական և քաղաքական թեմաների վերաբերյալ։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: