Հայաստանը և Ռուսաստանը կորցնում են հայ շախմատիստներին․ նրանք գնում են Եվրոպա

Շախմատի միջազգային ֆեդերացիան հավանություն է տվել Ռուսաստանի և Հայաստանի մի քանի մարզիկների՝ այլ երկրների դրոշների տակ հանդես գալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայկական արմատներով մի քանի ռուսաստանցի շախմատիստներ որոշել են հանդես գալ այլ երկրների դրոշների տակ, հաղորդում է «Գազետա․ռու»-ն։

3D շախմատի հայ գյուտարարը. ձեռնարկ Երվանդ Կոգբետլյանցից

Մասնավորապես, նշվում է, որ 16-ամյա Աննա Սարգսյանն այսուհետ ելույթ կունենա Իսպանիայի դրոշի ներքո։

Աննա Սարգսյանը 2018թ-ին հաղթանակել է իր տարիքային խմբի 6 խաղերում։ Իսպանիայի դրոշի ներքո հանդես գալուց հետո նա զբաղեցնում է շախմատիստների ազգային վարկանիշի 130-րդ հորիզոնականը։

Նրա հետ այդ երկրի հավաքականում ելույթ կունենա լատվիացի Ալեքսեյ Շիրովը և հայ Լևոն Մկրտչյանը։ Բացի այդ, գրոսմայստեր Աշոտ Փարվանյանն արդեն փոխել է Հայաստանը Գերմանիայով։

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան արդեն հաստատել է շախմատիստների տեղափոխությունը: