ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, որոշվեց` ովքեր են Հայաստանի լավագույն մարզիկները։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ),
Արթուր Թովմասյան (մարմնամարզություն),
Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո),
Վլադիմիր Հարությունյան/ Լև Սարգսյան (ջրացատկ),
Արսեն Ղազարյան (սամբո),
Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ),
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ),
Գոռ Մինասյան (ծանրամարտ),
Գրիգոր Մխիթարյան (սամբո),
Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ):
Տասնյակում նշված մարզիկների հերթականությունը չի նշանակում, որ տվյալ մարզիկը զբաղեցրել է տվյալ հորիզոնականը: Այլ կերպ ասած` 1–ին, 2-րդ կամ 3-րդ տեղեր զբաղեցրածներ չկան. բոլոր 10 մարզիկներն էլ հավասար են:
Տասնյակը կազմվել է հանրության SMS քվեարկության, մարզիչների ու լրատվամիջոցների քվեարկության հիման վրա՝ 1/3 սկզբունքով: Մարզիչների ու լրատվամիջոցների քվեարկությունը տեղի ունեցավ այսօր` սկսած ժամը 13:00-ից: SMS քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 10-ին և ավարտվեց այսօր 18:00-ին: