Փաշինյանը Մոսկվա է պատրաստվում. Պուտինի հետ բանակցություններում առաջընթաց կլինի՞

Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ պետք է զարգացնել տարիներով կառուցված հարաբերությունները`միաժամանակ ելնելով հնարավորություններից ու կարիքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ բավական մեծ հետաքրքրություն են առաջացնում ՀԱՊԿ–ում տիրող իրավիճակի, ռուսական գազի թանկացման տեղեկատվական արտահոսքերի ու Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների ֆոնին։ Ընդ որում` աչքի է ընկնում այն լավատեսությունը, որով Վլադիմիր Պուտինը հայտարարեց առաջիկա հանդիպման մասին։

Խցանումներ և հանցագործությունների աճ. ինչու՞մ է մեղավոր ՀՀ ոստիկանությունը

Իր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հայ լրագրողի ինտոնացիայով բավականին սադրիչ հարցին, Պուտինն ասաց, որ չի համարում, թե հայ–ռուսական հարաբերությունները վերականգման կարիք ունեն, քանի որ «ոչինչ չի փլվի»։ Ռուսաստանի նախագահը նշեց, որ պետք չէ զարգացնել հարաբերությունները, որոնք կառուցվել են տարիներով` ելնելով հնարավորություններից ու կարիքներից։

«Մենք առաջիկայում կքննարկենք դա պարոն Փաշինյանի հետ, որը մյուս շաբաթ այց է ունենալու Ռուսաստան», – ավելացրեց Պուտինը։

Այցի մասին տեղեկությունը լրագրողներին հաստատեց Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Ինչպես նշվել է` կարելի է ենթադրել, որ գազի գինը Փաշինյան–Պուտին քննարկումների կենտրոնական թեմաներից է լինելու։ Այսօր առավոտյան հայկական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել, որ Ռուսաստանը հունվարից իբր ուզում է  բարձրացնել գազի գինը Հայաստանի համար ներկայիս 150–ից մինչև 215 դոլար։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում որոշ ժամանակ անց հերքեցին այդ տեղեկությունը։

Հայաստանի պարտքը կավելանա կես միլիարդ դոլարով

Էներգետիկ անվտանգության ոլորտում փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով` «երկնագույն վառելիքի» գնի վերայանումը քիչ հավանական է։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Դավթյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններում դեպի վատը լուրջ փոփոխություններ չկան` չնայած որոշակի մրրկայնությանը։ Հետևաբար, մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ գործող սակագինը սահմանի վրա կպահպանվի նաև 2019 թվականին։ Ընդ որում` ինչպես հայտնի է, ավանդականորեն գազի գինը կապված է նավթի գնից։ Իսկ դրանք վերջին ամիսներին ընկնում են ու հիմա հասել են մեկ բարելի դիմաց 55 դոլարի։

«Եթե նավթի գինը չընկնի մինչև կրիտիկական կետ, ապա մակրոէկոնոմիկական իրավիճակը կնպաստի գազի ներկայիս սակագների պահպանմանը», – վստահ է Դավթյանը։

Փորձագետը միաժամանակ երկու երկրների միջև տարբեր գերատեսչությունների ու հաստատությունների մակարդակի վրա համակարգման որոշ պակաս է փաստում։ Հենց այդ պատճառով է հաճախ կարելի տեսնել իրար հակասող ու իրարամերժ հայտարարություններ։ Այդ հակասություններն արդյունքում հանգեցնում են տարատեսակ շահարկումների ու տեղեկատվական արտահոսքերի, որոնք հետո հերքվում են։

Իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ. Փաշինյան

Դավթյանի պնդումը անուղղակի հաստատում է նաև Հայաստանում ամերիկյան գումարներով ստեղծված կենսալաբորատորիաների հետ կապված սյուժեն։ Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Հայաստանի հետ ավարտվում է մի փաստաթղթի պատրաստման գործընթաց, որով երաշխավորվելու է կենսալաբորատորիաներում երրորդ երկրների զինվորականների բացակայությունը։ Մինչդեռ Փաշինյանը դեկտեմբերի 19–ին ասել էր լրագրողներին, որ նոր կառավարությունը Ռուսաստանի հետ նման հարցեր չի քննարկել։

Ավելի լավ չի դասավորվում իրավիճակը ՀԱՊԿ–ում, կողմերը մինչ այժմ չեն կարողացել կոնսենսուսի գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։

Բելառուսն ու Ղազախստանը պնդում են բելառուս ներկայացուցչի թեկնածությունը, Հայաստանը ձգտում է  պահպանել այդ պաշտոնը մինչև 2020 թվականը։

Դավթյանի կարծիքով, սակայն, հաշվի առնելով միջպետական քաղաքականության անձնավորման բարձր մակարդակը, կարելի է հույս ունենալ, որ սուր անկյունները կհարթվեն Մոսկվայում կայանալիք հանդիպման արդյունքում։ Խոսքը նաև գազի հարցի մասին է։

«Բավական է վերլուծել Պուտինի հռետորաբանությունը, երբ նա մեկնաբանում էր հայկական թեմատիկան, գազի հարցում շփման կետերի առկայությունը հասկանալու համար», – ասաց Դավթյանը։

Սարգսյան. «Եթե հավաքվեն շատ ստորագրություններ, կողմ կլինեմ քաղաքապետի հրաժարականին»

Երկկողմանի հարաբերություններում ընթացիկ բարդությունները դա երկու դաշնակիցների բարդություններ են, դրանք ժամանակի ընթացքում կվերացվեն, իր հերթին վստահ է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Այո, հայ–ռուսական հարաբերություններում որոշակի բացասական ֆոն կա։ Սակայն ժամանակ է հարկավոր, որ կողմերը հարթեցնեն այդ անհարթությունները։ Անկասկած, մենք չգիտենք, թե ինչ բանակցություններ են վարել ու վարում լաբորատորիաների մասով։  Բայց և՛ Մոսկվան, և՛ Երևանը հասկանում են, որ պետք են միմյանց։ Ու առաջնորդների բանակցությունների ժամանակ այդ գիտակցությունը գերակշռելու է», – ասաց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Հնարավոր է ներկայիս հայկական իշխանության  մարտավարությունն այդքան հասկանալի չէ ռուսական կողմի համար, սակայն Մոսկվան հասկանում է, որ Հայաստանը ռազմավարական դաշնակից է։ Ու այդ իրավիճակում Ռուսաստանը փորձում է գտնել «ոսկե միջինը» դաշնակցի հետ հարաբերություններ կառուցելու համար։